Ռուսաստանը զգшց վտшնգը․ Պпւտինը uտիպվшծ կգնш шյդ քшյլին

NOUVELLES

Ռուսաստանը զգшց վտшնգը․ Պпւտինը uտիպվшծ կգնш шյդ քшյլին

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադառնալով Հայաստանին սպառազինելու առնչությամբ Ալիևի դժգոհություններին ասել է, որ Ռուսաստանն ունի որևէ երկրի զենք վաճառելու ինքնիշխան իրավունք:

Զախարովան նաև ասել է, որ Ռուսաստանը հատուկ հարաբերություն է հաստատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ և հաշվի է առնում նաև ուժերի հավասարակշռությունը: Ռուսաստանը տարիներ շարունակ խոսում էր ուժերի հավասարակշռությունը հաշվի առնելու մասին, երբ միլիարդավոր դոլարների մահաբեր սպառազինություն էր վաճառում Ա

դրբեջանին, իսկ Հայաստանի հետ կնքում էր վարկային մատակարարումների պայմանագրեր, այն էլ ուշացնում մատակարարումները այնքան, որ ապրիլյան քառօրյայից հետո անգամ Հովիկ Աբրահամյանն էր համարձակվում բարձրաձայնել ուշացման խնդրի մասին:

Ի վերջո պարզ դարձավ, թե ինչ էր նշանակում Ռուսաստանի ասած ռազմավարակն հավասարակշռություն պահելը: Դա նշանակում էր, որ Ադրբեջանը սպառազինվում էր այնքան, որ ի վիճակի լիներ զանգվածային գրոհ կազմակերպել Արցախի դեմ, իսկ Հայաստանը սպառազինվում էր այնպես, որ ի վիճակի չլիներ բավարար մակարդակով դիմակայել այդ գրոհին:

Իհարկե, ադրբեջանական սպառազինության շարքում էական դեր էին խաղում թուրքական և իսրայելական անօդաչուները, նաև իսրայելական ճշգրիտ հեռահար հրթիռները, սակայն Ռուսաստանը հստակ գիտեր, որ Բաքուն ի վիճակի է միլիարդներ ծախսել նաև այդ ուղղություններից զենք ձեռք բերելու համար, իսկ ահա Հայաստանը՝ ոչ:

Հետևաբար, հավասարակշռության մասին մտածող Ռուսաստանը պետք է մտածեր այդ մասին: Այդպիսով, քանի որ Զախարովան խոսում է հավասարակշռության մասին, մնում է միայն մտահոգվել, որ Ռուսաստանն այս անգամ էլ կապահովի այդ հավասարակշռությունն այնպես, ինչպես ապահովել էր նախորդ անգամ:

Միաժամանակ, խոսելով հավասարակշռության մասին, Զախարովան ըստ ամենայնի Ալիևին ակնարկում է, որ պատրաստ են նաև վաճառել Ադրբեջանին, որքան կուզի, ինչպես մինչև պատերազմը: Առավել ևս, որ օրերս տեղեկություն եղավ, թե Բաքուն Իսրայելից պատրաստվում է գնել 2 միլիարդ դոլարի սպառազինություն: Մոսկվայի մոտ ըստ ամենայնի այդ տեղեկությունն ախորժակ է բացել:

Հետևաբար, Հայաստանն էլ իր հերթին պետք է մտածի հավասարակշռության մասին, բայց ոչ թե Բաքվի հետ հավասարակշռության՝ Հայաստանի համար դա այսպես ասած մտածելու բան չէ անգամ, այլ պետք է լինի նվազագույն պետական նպատակ, այլ հավասարակշռություն իր արտաքին անվտանգային հարաբերությունը կառուցելու առումով:

Եթե Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող երկրի ԱԳՆ խոսնակը հայտարարում է, որ հավասարակշռություն են ապահովում դաշնակցի և ոչ դաշնակցի միջև, դաշնակցի և նրա հանդեպ թշնամական տրամադրված երկրի միջև, ապա Հայաստանն էլ իր հերթին պետք է հավասարակշռի հարաբերությունը դաշնակցի և մնացյալ ուժային կենտրոնների միջև, որոնք կարևորագույն նշանակություն և դեր ունեն միջազգային անվտանգային համակարգում և այդ թվում Կովկասի անվտանգության համակարգում:

Հասկանալի է, որ այդ ձևակերպման ներքո, իրական քաղաքականության ռեժիմում Հայաստանի համար բարդ է նույն կերպ խոսել հավասարակշռության մասին, ինչ կերպ խոսում է Ռուսաստանը: Հայաստանի և ՌԴ այսպես ասած քաղաքական կշիռները անշուշտ տարբեր են:

Սակայն, պետք է թերևս սկսել առնվազն հասարակական մակարդակում ավելացնել Հայաստանի կշիռն այդ առումով, դնելով խնդիրը՝ հավասաակշռված հարաբերություն աշխարհի և Ռուսաստանի միջև, որտեղ Հայաստանի հարաբերությունը հատուկ է ոչ միայն Մոսկվայի, այլ նաև Փարիզի, Վաշինգտոնի, Թեհրանի, Պեկինի, և ընդհանրապես բոլոր այն մայրաքաղաքների միջև,որոնք պատրաստ են գործնականո լումա ունենալ Հայաստանի անվտանգության աստիճանի բարձրացման գործում, լինի ռազմական, թե քաղաքական առումով:

Noter l'article